Panorama.am-ը գրում է.
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական գրով հաստատել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանի ընտրությունը Կանադայի հայոց թեմի առաջնորդի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական համակարգը:
Մայիսի 30-31-ին Կանադայի Միսիսոգայի Ս. Վարդան եկեղեցում, նախագահությամբ թեմի առաջնորդական տեղապահ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և ատենապետությամբ տիար Ժաք Ստեփանյանի, թեմի 31-րդ Պատգամավորական ժողովը Կանադայի հայոց թեմի առաջնորդ է ընտրել Մայր Աթոռի միաբան Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանին:
Կանադայի հայոց թեմը հաստատվել է 1984 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սրբատառ կոնդակով: Թեմում այսօր գործում են տասնյոթ եկեղեցական համայնքներ:
Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը (ավազանի անունը` Սամվել) ծնվել է 1972 թ. հուլիսի 23-ին, ք. Բաթումիում, Վրաստան:
1979-1989 թթ. սովորել և ավարտել է Բաթումիի հայկական Ստեփան Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը:
1989-1995 թթ. ուսանել է Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանում: Ավարտաճառը պաշտպանել է «Հայ դավանաբանական մտքի արձագանքները Ս. Ներսես Շնորհալու Մատթէի մեկնության մեջ» թեմայով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



