ՄԱԿ-ը Նելսոն Մանդելայի անվան մրցանակ է սահմանելLife.panorama.am-ը գրում է.

Միավորված ազգերի կազմակերպությունը Նելսոն Մանդելայի անվան մրցանակ սահմնելու որոշում է կայացրել: Հատուկ մրցանակը շնորհվելու է առանձին անհատների, ովքեր մեծ դերակատարություն են ունեցել ՄԱԿ-ի առաքելությունների և նպատակների իրականացման գործում:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը այս կապակցությամբ ընդունված բանաձը բնութագրել է որպես պատմական երևույթ` ընդգծելով, որ այն կօգնի պահպանել և համայն մարդկությանը ավելի հասանելի դարձնել Նելսոն Մանդելայի ավանդը:

«Նա ժողովրդավարության համար պայքարում անասելի ցավ ու զրկանքներ է կրել: Իր երկարընթաց ու դժվար կյանքի մայրամուտին նա հանգստությամբ հեռացավ կյանքից` հետևում թողնելով փայլուն ժառանգություն»,- հայտարարել է Պան Գի Մունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել