Tert.am-ը գրում է.
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Վրաստանի ժողովրդական արտիստ, երգիչ, ռեժիսոր, սցենարիստ և դերասան Վախթանգ Կիկաբիձեին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Շնորհավորելով ծննդյան 75-ամյակի կապակցությամբ՝ քաղաքապետը մաղթել է նրան ստեղծագործական նորանոր հաջողություններ՝ ի նպաստ հայ և վրաց ժողովուրդների բարեկամության էլ ավելի ամրապնդման. «Մենք բարձր ենք գնահատում Ձեր ստեղծագործական ուղին ու մեծ ներդրումը հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության էլ ավելի ամրապնդման հարցում: Ուրախ ենք Ձեզ հյուրընկալելու Երևանում, և համոզված եղեք, որ մեր քաղաքի դռները միշտ բաց կլինեն Ձեր առջև»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



