Armnewstv.am-ը գրում է.
Վախթանգ Կիկաբիձեն Երեւան գալիս է ոչ հաճախ, բայց հաճույքով` իր խոստովանությունն է: Երեւանից հետո Դիլիջանում այցին էլ դեմ չէ, քաղաքի բնություն է ձգող: Բայց սիրելի քաղաքն ամենեւին էլ Հայաստանի սահմաներում չէ:
Հայ լրագրողների հետ հանդիպումից առաջ Կիկաբիձեի փոխարեն հայտարարում են խնդրելու պես` քաղաքական հարցեր չտալ: Կիկաբիձեն հավելում է` օրինակ, խնդրում է չհարցնել Պուտինին սիրո՞ւմ է, թե` ոչ: Միմինոյի մասին կարող են հարցեր տալ: Ու վառում է ծխախոտը, սկսում անկեղծանալ: Վերջին ֆիլմը, նախանցած տարի են նկարահանել ու Երեւանում: Կիկաբիձեն մինչեւ հիմա էլ փորձում է հասկանալ, թե այդ ֆիլմում ինքն ինչպես հայտնվեց:
Վերջին շրջանում սերիալներում են հրավիրում նկարահանվելու, հիմա հիմնականում սերիալներ են նկարահանում: Ինքը չի սիրում, անհետաքրքիր է: Կիկաբիձեն վերջին անգամ չորս տարի առաջ էր հայկական բեմում: Այս անգամ եկել է հին երգացանկով, բայց նոր երգեր էլ են հնչելու: Բոլորն էլ «Իմ տարիներն իմ հարստությունն են» խորագրով:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



