Lurer.com-ը գրում է.

Ազգային ժողովի փակ քվեարկությամբ Սահմանադրական դատարանի անդամ է նշանակվել Արայիկ Թունյանը: Այս մասին քվեարկության ավարտից հետո տեղեկացրեց ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը: «Քվեարկությանը մասնակցել է 68 պատգամավոր, որոնցից 3-ը դեմ են քվեարկել, իսկ 65-ը` կողմ Արայիկ Թունյանի թեկնածությանը»,- ասաց Ավետիսյանը:

Նա հայտարարեց, որ ավարտված քվեարկության արդյունքներով` Արայիկ Թունյանը նշանակվել է Սահմանադրական դատարանի անդամ:

ՍԴ անդամի թափուր պաշտոնի համար ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը առաջարկել էր Արայիկ Թունյանի թեկնածությունը: Թունյանը ՍԴ-ում կփոխարինի նախկին անդամ Վալերի Պողոսյանին, ում լիազորությունները դադարել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել