Ինչ է սթրեսը և ինչպես հաղթահարել այն. Հոգեբանի խորհուրդըLife.panorama.am-ը գրում է.

Առօրյա կյանքում հաճախ ենք առնչվում նյարդայնացնող տարբեր իրավիճակների,  որոնք հետագայում սթրեսների առաջացման պատճառ են դառնում: Սթրեսների և դրանց հաղթահարման շուրջ Life.panorama.am-ը զրուցեց կառավարման հոգեբան Սոնա Ավետյանի հետ:

«Սթրեսը օրգանիզմի պատասխանն է էմոցիոնալ հանգստությունը և հավասարակշռվածությունը խախտող հանգամանքներին և իրավիճակներին: Առաջին հայացքից սթրեսը ժամանակավոր երևույթ է, բայց այն կարող է անդառնալի բացասական ազդեցություն թողնել առողջության վրա: Սթրեսներն առաջին հերթին ազդում են նյարդային և սրտանոթային համակարգերի վրա` առաջացնելով դեպրեսիաներ, սրտային և արյան շրջանառության հիվանդություններ, մարսողության, լյարդի և երիկամների աշխատանքի խանգարումներ, խոցեր, սեռական համակարգի հետ կապված խնդիրներ և նույնիսկ ուռուցքներ: Դրանք բացասաբար են ազդում նաև արտաքինի վրա` հանգեցնելով մազաթափության, ատամների, քաշի, մաշկի հետ կապված խնդիրների:  Սթրեսի պատճառ կարող են դառնալ այն իրավիճակները, որոնք առաջացնում են ուժեղ զգացմունքներ, եթե նույնիսկ այդ զգացմունքները դրական են»,-նշեց մասնագետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել