o_9648811in.am-ը գրում է.

Նյու Յորքի համալսարանին կից Լենգդոնի անվան բժշկական կենտրոնի նյարդաբանների նոր հետազոտությունը վկայում է, որ նոր տեղեկատվությունը երկար ուսանելուց հետո անհրաժեշտ է քնել: Հետազոտության արդյունքները ներկայացված են Science ամսագրում:

Փորձերի ընթացքում գիտնականներն ապացուցել են, որ այդպիսի դեպքերում քունը նպաստում է գլխուղեղում դենդրիտային բջիջների աճին, որոնք միանում են այլ նեյրոնների և հեշտացնում տեղեկատվության անցումը սինապսների՝ ուղեղի բջիջների միջով: Պարզվել է նաև, որ խորը կամ դանդաղ քնի փուլում գլխուղեղի բջիջների ակտիվությունը որոշիչ դեր ունի այդպիսի աճի համար:

Մկների վրա արված փորձերի եզրակացությունները կարևոր ապացույցն են այն բանի, որ քունն օգնում է գիտելիքները կուտակել և ամրապնդել հիշողությունը: Սովորելը և հաջորդող քունը նպաստում են ֆիզիկական փոփոխությունների զարգացմանը ուղեղի մոտորային կեղևում, որը գլխուղեղում պատասխանատու է կամայական շարժումների համար:

Ըստ գիտնականների՝ բջջային ակտիվության տեսակետից քունը հանգիստ չէ: Նեյրոնները, որոնք այրվում են նոր բան սովորելու ժամանակ, նորից ակտիվանում են խորը քնի փուլում: Հենց այդ ժամանակ են ձևավորվում նոր հիշողությունները:

Մկների վրա արված փորձերի արդյունքում գիտնականները պարզել են, որ չքնած մկների դեպքում դենդրիտային բջիջների աճը շատ ավելի դանդաղ է, քան նրանց հանգստացած ցեղակիցների:

Պարզվել է նաև, որ կատարվող առաջադրանքի տիպը նպաստում է բջիջների աճին տարբեր ճյուղերում, օրինակ՝ երբ մկներն առաջ են վազել պտտվող թառի մեջ, դրանք աճել են մի ճյուղում, իսկ երբ նույն մկները հետ են գնացել ձողի վրայով՝ այլ հատվածում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել