Արևելյան Թիմոր, Կոսովո, Հարավային Սուդան, Աբխազիա, Հարավային Օսեթիա և վերջապես Ղրիմ:
Հերթով անցան ու գնացին, ինչպես ժամանակին սերբերը, բուլղարները և արաբները, մենակ մենք միշտ անպատրաստ և բացառիկ դիվանագետ եղանք:
Ի դեպ, մեր ախոյան Բաքուն և ոչ միայն Բաքուն, հասկացել են այնպես, որ եթե Հայաստանը պատրաստ չի նման էսկալացիայի, ապա նաև պատրաստ չի և վախենում է նաև պատերազմից: Իսկ այդ համոզմունքը, ի դեպ, բանակցությունների համար վատագույն պայման է:
Բայց կարելի է ավելի թեթև բաներից խոսել:
Շատ ավելի թեթև և ընթացիկ, աշխատանքային բաներ: Լավրովը շուտով գնալու է Բաքու, իհարկե, սիրաշահելու, քանզի Հայաստանը ի վիճակի չէ, և չի էլ ուզում ճնշողի դիրքերից հանդես գալ: Իսկ եթե մահակ չես ուզում լինել, դառնում ես մատաղ:
Ինչևէ: Պարզ է, որ ռազմավարական առումով կասպից և անատոլյան թուրքերը հետագայում ռուսներին կգցեն և կխաբեն: Բայց մինչ այդ, իհարկե, խաղը կխաղարկեն. երաշխիքներ և բարի կամքի քայլեր կպահանջեն ռուսներից, որոնք ռուսները մեծ հաճույքով կիրականացնեն:
Օրինակ՝ Ալիևի հերթական նամակը Հայաստան-Ղարաբաղ սահմանագծում ղազախ մաքսավորների և ռուս սահմանապահների տեղադրման անհրաժեշտության մասին, կամ մի երկու գյուղ փախստական վերադարձնելու մասին, կամ թեկուզ մշտական դիտորդական առաքելության մասին:
Կստանան, հետո ռուսներին կգցեն, իսկ ստացածը կպահեն, քանի որ բարի կամքի և դիվանագիտական քաղաքավարության դեմ հո՞ Սերժ Ազատիչը չի գնա: Հո՞ դեմը սեփական հայ ժողովուրդը չի, որ տան-ջարդեն, այլ իր ունեցվածքը վերահսկող միջազգային հանրությունը:
Ինչևէ: Մի հնարավորություն-առիթ ստացել էինք. Նախիջևանի սահմագծին երկու հայ զինվոր էր սպանվել: Շատ լավ առիթ էր ռուսներին ստուգելու, թե ինչքան արժեն դրանց ՕԴԿԲ-ական խոստումները՝ Թուրքիայի հետ հարաբերություններում, և Թուրքիայի գործողությունները 2015թ. ընդառաջ բացահայտեինք:
Ի վերջո, դրանից հետո Բաքվում և ռուսները կկարողանային ուժի դիրքերից խոսել, և հայերի հաշվին զիջումների մասին արդեն խոսք անգամ չէր լինի: Ռուսների՝ թուրքական գցոցին ժամկետից շուտ կլիներ՝ առանց սիրախաղի և զիջումների փուլի, որից այդքան վախենում են ոչ միայն Երևանում, այլև զգուշանում են Անկարայում և ԱՄՆ-ում:
Ի դեպ, ռուս-ադրբեջանական սիրախաղը նաև օգտագործվում է ռուսների և Ալիևի կողմից՝ Անկարայի և Արևմուտքի վրա ճնշում գործածելու համար, իհարկե, տարբեր նպատակներով: Ռուսների համար՝ նեղուցների և Ղրիմի հարցում թուրքական դիրքորոշման վրա ազդելու նպատակով, իսկ Ալիևի կողմից՝ առևտրային օգուտներ ստանալու, և ընդդիմության և Արևմուտքի ներկայությունը՝ ֆինանսական և կադրային չափաբաժինը սահմանափակելու նպատակով:
Եվ ի՞նչ: Հունիսի 5-ից անցել է 4 օր: Ինչո՞վ է զբաղված հանրապետության գլխավոր հրամանատարը՝ Լավրովի՝ Բաքվի այցին ընդառաջ:
Իր սիրած խաղով. ինքը լավն է, մյուսներն են վատ և խանգարում իրեն լավ հարաբերություններ հաստատել Մոսկվայի, Անկարայի, Բաքվի և նույնիսկ Միկոյանի ընտանիքի հետ:
Տեսե՜ք՝ ինչ կատաղած և բիրտ հակառուս և հակախաղաղա-Մինսկի խմբա-բրիտանական դեսապանատանասեր ամբոխ է, իսկ ինքը զուսպ, պայմանավորվել սիրուց, ոչ մեկին չնեղացնող, սաղին հասնող, իդեալական տարբերակ բոլորի համար դրսում: Ինչ էլ լինում է, մեղավորը ինքը չի, ուրիշներն են անում: Ուստի նման հրաշալի նախագահին անհրաժեշտ է աջակցել, օգնել, իշխանությունը երկարաձգել, հարստությունները շատացնել, իսկ թշնամիներին ճնշել:
Դրանք են գլխավոր և միակ նպատակները: