Panorama.am-ը գրում է.
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հունիսի 8-ին այցելել է Հադրութի շրջանի՝ վերջերս կարկտահարված գյուղեր՝ տեղի բնակչությանը հանդիպելու և իրավիճակին ծանոթանալու նպատակով, հայտնում է ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունը:
ԼՂՀ կառավարության ղեկավարի խոսքով՝ երկրի նախագահը հանձնարարել է աջակցություն ցուցաբերել կարկտից տուժած համայնքներին: Ջրակուս և Քյուրաթաղ համայնքներում Հադրութի շրջվարչակազմի ղեկավարը և համայնքապետերը ներկայացրել են վնասի նախնական չափերը: Ըստ նրանց՝ շրջանում շուրջ 1000 հեկտար ցանքատարածք և այգի մասնակի կամ ամբողջական տուժել է տեղումներից:
ԼՂՀ վարչապետը տեղեկացրել է, որ նշանակալի վնասներ կրած գյուղացիների ընթացիկ տարվա աշնանացանի աշխատանքները կառավարությունն իր վրա է վերցնելու: Ավելին՝ բոլոր տուժողներն ազատվելու են հողի հարկից և վարձավճարից, ինչպես նաև արտոնյալ պայմաններով փոխառություններ են ստանալու գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



