1in.am-ը գրում է.
Պոռնոկայքերում հայտնվել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի երեխաների դայակի մերկ լուսանկարները: Կինը մտերիմ է վարչապետի 43-ամյա կնոջ՝ Սամանտայի և նրանց 3 երեխաների հետ: Նա բազմիցս ուղեկցել է Քեմերոն զույգին երեխաների հետ արտասահմանյան ուղևորությունների ժամանակ: Այս մասին հայտնում է Metro պորտալը:
Առնվազն 5 մերկ և կիսամերկ լուսանկարները տեղադրված են 3 պոռնոկայքերում:
Ոստիկանությունն այժմ փորձում է պարզել, թե ինչպես են մերկ դայակի լուսանկարները հայտնվել համացանցում: Դայակը կարծում է, որ դրա հեղինակն իր նախկին բոյֆրենդներից մեկն է, որը նման քայլի է դիմել վրեժխնդրությունից: Դայակը վստահեցնում է, որ սկանդալային լուսանկարներն արվել են երկար տարիներ առաջ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1322637.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել