Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այսօր վարման հետ կապված առաջարկեց այս նստաշրջանին օրակարգում ներառված մի շարք համաձայնագրերից առաջինը՝ հրատապության կարգով քննարկել ՀԱՊԿ-ին վերաբերող համաձայնագիրը:

«Հրավիրել նաև արտգործնախարարին, որ կարողանանք ճշգրտումներ անել մեր ունեցած փոխադարձ պարտավորությունների, այդ թվում նաև Ղազախստանի ղեկավարի պահվածի կապակցությամբ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կան տեսակետներ, որ վերջին շրջանում հայ-ադրեբաջանական սահմանի երկայնքով շատ ավելի անհանգիստ է վիճակը կամ «լարման նոր էտապն» առնչվում Աստանայում տեղի ունեցած իրադարձություններին:

«Մենք Ղազախստանի հետ ՀԱՊԿ անդամներ ենք և փոխադարձաբար միմյանց անվտանգության հետ կապված ունենք պարատավորություններ, բայց ստացվել է այնպես, որ մեր դաշնակից համարվող երկրի ղեկավարն անում է այնպիսի հայտարարություններ, որոնք օգնում են կամ լիցք են տալիս մեր հակառակորդներին՝ վտանգի տակ դնելով մեր քաղաքացիների, մեր զինվորների կյանքը»,- ավելացրեց Նիկոլ Փաշինյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել