Բանկից իմանում եմ, որ իմ հաշվին կալանք են դրել, որովհետև տուգանք չեմ մուծել: Հարկադիրից շատ սիրալիր ասում են 10.000 դրամ՝ հինգ տուգանքը, հինգ մեր ծառայության գինը:
Ասում եմ, բայց ինձ ծանուցում չի եկել, որ տուգանք ունեմ, և եթե չեմ մուծել՝ պետք է եռապատկվի, այսինքն՝ 5-ը դառնա 15.000: Ասում են՝ ճիշտ եք, քանի որ ծանուցում ձեզ չեն ուղարկել դրա համար էլ երևի չեն եռապատկել, բայց մեզ՝ այսինքն հարկադիր ծառայությանը, ուղարկել են, այնպես որ պետք է մուծեք, որ կալանքը հանենք:
Էլ չեմ ասում, որ օրենսդրության հստակ պահանջ է՝ կալանք կարող է դրվել միայն բռնագանձվող գումարի չափով, այլ ոչ ողջ հաշվի վրա:
Պարզվում է՝ բավական շատ նման դեպքեր կան. ով ներվեր կքայքայի, չի մուծի, ով մուծեց՝ էլի լավ ա:
Մտածում եմ՝ մարդ ինչ վիժվածք պետք ա լինի, որ նման ձևով իր քաղաքացիներից փող պլոկի:
Ու վերջիվերջո, կա՞ էս խայտառակ վիճակի պատասխանատու, թե՞ քանի փող ա գալիս, լավ ա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/petros.ghazaryan.9/posts/662954717108100?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել