Panorama.am-ը գրում է.
Հակահայկական քարոզչությունը փոփոխություններ է կրում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այդ փոփոխություններն ու նոր իրավիճակը ներկայացրեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Նա նկատեց, որ Թուրքիայի դեպքում այդ փոփոխությունների մեկնարկն ավելի շուտ եղավ: Էրդողանի շուրջ ստեղծվեց հանձնաժողով, որը պատրաստվում է 2015թ.-ին հակահայկական քայլեր կատարելուն:
«Այս ամենը, հավանաբար աշնանը հետևանքներ կունենա»,- ասաց փորձագետը:
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմին, ապա, ըստ Սամվել Մարտիրոսյանի, այստեղ ավելի հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում:
«Ադրբեջանի հակահայկական քարոզչությունը վակուումային վիճակում է: Իրենք շարունակում են գործել եղած մեխանիզմներով, բայց ղեկավարությունը փոփոխոխվում է: Ադրբեջանն արտասահմանում լոբբիստական գործունեությամբ զբաղվող կենտրոններ է ստեղծում և ուժեղացնում: Նման կազմակերպություններ կան ԱՄՆ-ում, Եվրոպայում: Գլխավոր ֆինանսավորումը կատարվում է Ադրբեջանի պետական նավթային կազմակերպության կողմից, ով էլ իրականացնում է հիմնական գործունեությունը»,- մանրամասնեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



