Aysor.am-ը գրում է.
«Օրինաց երկիր» կուսակցությունը, նախապես հայտարարված քաղաքական կոնսուլտացիանների շրջանակներում, այսօրվանից սկսում է խորհրդակցություններ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի հետ, որոնց նպատակն է ձևավորել միասնական քաղաքական օրակարգ ընտրական բարեփոխումների՝ մասնավորապես 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու շուրջ: Այս մասին հայտնում են ՕԵԿ մամուլի ծառայությունից:
«Օրինաց երկիր» կուսակցությունը ընտրական բարեփոխումները դիտարկում է որպես Հայաստանի քաղաքական համակարգի ժողովրդավարացման, կուսակցական համակարգի ինստիտուցիոնալ կայացման կարևորագույն հրամայական:
ՕԵԿ-ը խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ հասարակությանը պատշաճ կերպով կտեղեկացնի շաբաթվա վերջում կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում:
Նյութի աղբյուր՝ http://www.aysor.am/am/news/2014/06/09/oek/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



