1. Դուք չափից ավելի շատ եք ծախսում

reasons why you can never get wealthy

Դուք ավելի շա՞տ եք ծախսում, քան կարող եք Ձեզ թույլ տալ: Դուք միակը չեք, ով կրակն է ընկել այդ վատ սովորության ձեռքը: Ըստ մի հետազոտության՝ չափից ավելի շատ ծախսող մարդկանց 52%-ը այդ պակասորդը լրացնում է խնայողությունների շնորհիվ, իսկ 22 %-ը հույսը դնում է կրեդիտային քարտերի վրա: Եթե ամեն ամիս քամուն եք տալիս Ձեր ողջ գումարը և դեռ մի բան էլ ստիպված եք լինում օգտվել խնայողություններից, հարստանալու շանսերը  չնչին են, եթե ոչ զրոյական: Սկսեք ուշադրություն դարձնել, թե Ձեր գումարն ամեն ամիս ինչի վրա է ծախսվում, ինքներդ Ձեզ համար պարզեք, թե որ ծախսերը կարող եք կրճատել: Այդ ժամանակ ավելի հեշտ կլինի գումար խնայել:  

2. Դուք բավականաչափ գումար չեք խնայում

Եթե ցանկանում եք հարստություն կուտակել, գումար խնայելը պետք է գերակայություն դառնա Ձեզ համար: Անպայման, այսպես ասած, «նեղ օրվա ֆոնդ» հավաքեք: Հենց որ ֆոնդում կլորիկ գումար հավաքվի, Ձեր առջև նպատակներ դրեք, օրինակ, վճարել ուսման վարձի մի մասը կամ տանեցիներին ազատել կոմունալ վարձերի ծանր բեռից, սակայն փորձեք ձեռք չտալ «նեղ օրվա ֆոնդին»: Դրա փոխարեն աշխատավարձից առանձին գումար հատկացրեք այս նպատակների իրականացման համար:   

3. Դուք չափից ավելի շատ պարտքեր եք կուտակում

Որոշ դեպքերում մարդիկ պարտք են անում կամ վարկ վերցնում և ներդնում այդ գումարը եկամտաբեր բիզնեսի մեջ՝ նախապես ծանրութեթև անելով իրենց յուրաքանչյուր քայլը: Նմանատիպ պարտքերը ոչ թե ծանր բեռ են, այլ դնում են ֆինանսական հաջողության սկիզբը: Սակայն երբեմն պարտքով վերցրած գումարը ոչ թե օգնում է դուրս գալ ֆինանսական ծանր դրությունից, այլ ավելի է բարդացնում իրավիճակը: Հաճախ պատահում են դեպքեր, երբ մարդիկ մեկից պարտքով գումար են վերցնում՝ մյուսի պարտքը մարելու համար: Փորձեք ամեն կերպ խուսափել ուրիշից պարտքով գումար վերցնելուց, եթե վստահ չեք, որ ժամանակին կարող եք վերադարձնել այդ գումարը:

4. Դուք ֆինանսական ծրագիր չունեք

http://dglobaltech.com/wp-content/uploads/2013/04/spending.jpeg

Առանց մանրակրկտորեն մշակված ծրագրի հարստանալը անիրականանալի երազանք կթվա: Դուք կսկսեք արդարացնել ինքներդ Ձեզ՝ չափից ավելի շատ ծախսելու համար՝ պատճառաբանելով, որ այսպես թե այնպես, Ձեր եկամուտն այնքան քիչ է, որ անգամ խնայելու դեպքում հարստություն կուտակելն անհնարին կլինի: Մինչդեռ անգամ փոքրիկ խնայողությունները, ժամանակի ընթացքում կուտակվելով, կարող են թույլ տալ Ձեզ ինչ-որ բիզնես հիմնել, այնուհետև ընդլայնել այդ բիզնեսը: Եթե Դուք տեղի-անտեղի շռայլում եք Ձեր գումարը, ապա Դուք անպայման պետք է ֆինանսական ծրագիր կազմեք: Ինչպես հայտնի ասույթում է ասվում. «Նրանք, ովքեր ձախողում են ծրագիր կազմել, ակամա ծրագրում են իրենց ձախողումը»:

5. Դուք «նեղ օրվա ֆոնդ» չունեք

Մենք ավելի վաղ նշել ենք «նեղ օրվա ֆոնդ» ունենալու կարևորության մասին: Կյանքն անկանխատեսելի է: Ի՞նչ իմանաս, թե վաղն ինչ կարող է պատահել: Ոչ մի երաշխիք չկա, որ ֆինանսական խնդիրները Ձեր դուռը չեն ծեծելու: Այդ իսկ պատճառով մենք Ձեզ խորհուրդ ենք տալիս ապահովագրել ինքներդ Ձեզ այդ խնդիրներից՝ որոշակի գումար խնայելով նեղ օրվա համար:   

6. Դուք շատ ժամանակ եք ապարդյուն կորցրել

Ժամանակն արագորեն սահում է: Գումար խնայելը շատերի համար այնքան էլ դժվար չէ, դժվարը տրամադրվելն է: Որոշ մարդիկ մի ողջ հավերժություն են ծախսում տրամադրվելու և ծրագրածի իրականացումը սկսելու վրա: Հիշեք, որ 100 մղոն ճանապարհն էլ սկսվում է առաջին քայլից: Անգամ եթե պարտք ունեք կամ բազմաթիվ ծախսեր, իսկ Ձեր եկամուտն աննշան է, Դուք կարող եք պարզապես ինչ-որ սիմվոլիկ գումար խնայել: Հավատացեք, որ անգամ չնչին խնայողությունը ոչնչից լավ է:

7. Դուք ավելի շատ բողոքում եք, քան գործում

http://www.gurl.com/wp-content/uploads/2011/06/do-you-spend-too-much-money.jpg

«Ես բավականաչափ գումար չունեմ», «Ապրուստն այնքան թանկ է», «Անհույս է: Ես երբեք այս պարտքի տակից դուրս չեմ գա»:
Դուք երբևէ այս նախադասություններից որևէ մեկն արտասանե՞լ եք: Հին սովորությունները դժվարությամբ են վերանում: Այնուամենայնիվ, քանի դեռ ոչինչ չեք անում փոխվելու և Ձեր կյանքում փոփոխություն մտցնելու համար, փոփոխությունները դժվար թե որոշեն ինքնուրույն բախել Ձեր դուռը: Դադարեք բողոքել և Ձեր անգործության համար արդարացումներ փնտրել: Փոխարենը պատասխանատվություն ստանձնեք Ձեր արարքների համար: Ընդունեք, որ սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակից բացի, Ձեր վատ սովորությունները ևս նպաստում են Ձեր ֆինանսական ճգնաժամի խորացմանը: Փորձե՛ք ազատվել Ձեր բոլոր վատ սովորություններից, որոնք Ձեզ թույլ չեն տալիս գումար խնայել:

8. Դուք ապրում եք այսօրով և մոռանում վաղվա մասին

Ոչ մեկն էլ չի ցանկանում երիտասարդ հասակում մտահոգվել, թե ինչ կլինի իր հետ թոշակի անցնելուց հետո: Այնուամենայնիվ, գոնե մոտակա ապագայի մասին պետք է մտահոգվել: Եթե Դուք վատնում եք Ձեր գումարը, ժամանակի ընթացքում Դուք պարտքեր կկուտակեք: Ինքներդ Ձեզ մի լավություն արեք. դադարեք շարժվել «այսօր գնիր, վաղը սննկացիր» սկզբունքով: Դրա փոխարեն որդեգրեք «այսօր խնայիր, վաղը հարստացիր» սկզբունքը:   

9.  Դուք Ձեր հույսը դնում եք երջանիկ պատահականության վրա

http://beta.images.theglobeandmail.com/8e5/globe-investor/personal-finance/article4324597.ece/ALTERNATES/w620/spending19lf1.JPG

Կան մարդիկ, ովքեր հավատում են, որ ճակատագիրը բարեհաճ կգտնվի իրենց հանդեպ և առանձնապես շատ ջանք չեն գործադրում՝ իրենց բարեկեցությունն ապահովելու համար: Մինչդեռ ավելի խելացի ու շրջահայաց մարդիկ իրենք են կերտում իրենց ճակատագիրը: Անշուշտ, բացառված չէ, որ Դուք հիանալի աշխատանք գտնեք, ժառանգություն ստանաք կամ շահեք վիճակախաղում, և պարզվի, որ խնայողություն անելու հարկ չկար: Այնուամենայնիվ, կյանքը լի է անորոշություններով: Պետք չէ ողջ հույսը դնել երջանիկ պատահականության վրա:  

Հետևեք մեր տված խորհուրդներին և գուցե դրանք օգնեն Ձեզ ավելի բարեկեցիկ կյանքով ապրել: Հարստանալուց հետո էլ անպայման հիշեք, որ ամենակարևորը ոչ թե նյութական, այլ հոգևոր հարստությունն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել