gulrohani1in.am-ը գրում է.

Սկսվել է Իրանի նախագահ Հասան Ռուհանիի երկօրյա այցը Թուրքիա՝ հայտնում է Իրանի պետական IRINN հեռուստաալիքը:

Ռուհանին կհանդիպի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկու երկրների համագործակցության ամրապնդման ուղիները, նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր: Քննարկվելիք տարածաշրջանային խնդիրների թվում է սիրիական հարցը:

Թեհրան մեկնելուց առաջ մամուլի ասուլիսի ժամանակ Ռուհանին հայտարարել է, որ իր վարչակազմի համար առաջնահերթություն է հարևան երկրների հետ երկկողմ կապերի ակտիվացումը, այդ թվում՝ Թուրքիայի:

Այցի շրջանակներում Իրանի նախագահը նաև կմասնակցի բարձր մակարդակով ռազմավարական համագործակցության համատեղ կոմիտեի առաջին նիստին: Կոմիտեն ստեղծվել է Էրդողանի՝ տարեսկզբին Թեհրան կատարած այցի ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել