Միջազգային տոնացույցի մեջ երբեմն անլուրջ, առերևույթ տոների կողքին քիչ չեն նաև խիստ իմաստավորված և պատեհ տոները, որոնց շարքին կարելի է դասել նաև ընկերների միջազգային օրը: Ընկերության գաղափարը հատկապես մեր իրականության մեջ մեծ խորհուրդ և նշանակություն ունի: Պատահական չէ, որ այն նաև մեր ժողովրդական ասույթների համակարգում է շատ ուրույն տեղ գրավում: Մասնավորապես` «Ասա ով է ընկերդ, ասեմ, ով ես դու» թևավոր արտահայտությունը իդենտիֆիկացիայի գերադրական մակարդակ է, որն այդ իմաստով կարող է համեմատվել անգամ «պտուղը ծառից հեռու չի ընկնում» ասույթի հետ: Շնորհավորում եմ իմ բոլոր ընկերներին, ցանկանում եմ նրանց երանելի իղձերի իրականացում և երջանկության անսահման պահեր....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gerasimbarseghyan/posts/327941644026505?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել