Զգույշ արտահայտվեք...
Երեկ Հայաստանի մի շարք համայնքներում ընտրություններ էին: Դե մենք «ընտրությունասեր» ազգ ենք ու ամեն ընտրություն կարում ենք տոն դարձնել: Տոնը ունենում է իր տրամաբանական շարունակությունը. մեկը հաղթում է ընտրություններում, լավ սեղան է քցում, իսկ մնացածը մի կուշտ փորով հաց են ուտում: Համերաշխ համայնքներ կան, որ պարտվող թեկնածուն էլ է գալիս մասնակցում խնջույքին ու շնորհավորում: Տոնը մնում է տոն:
Մի շարք հանրային դեմքերի ու ԶԼՄ-ների խնդրում եմ՝ սահմանին կատարվող դեպքերի մասին ու ընդհանրապես բանակին վերաբերվող իրենց արտահայտություններում ու գրված հոդվածներում զգույշ լինեն, որովհետև ձեր ամեն մի բառը խուճապ է առաջացնում ժողովրդի մեջ, որը աշխատում է ի օգուտ թշնամու, բոլորս էլ լավ գիտենք, որ մենք պատերազմող երկիր ենք, բայց սահմանին ամեն բան վերահսկվում է ու անտեղի խուճապահար բառեր պետք չէ գրել՝ մեկ լայքի կամ ավել այցելությունների համար:
Մի քանի օր է՝ քննարկվում է երեխայի սեռը ասել-չասելու հարցը: Ես կողմ եմ, որ ծնողները երեխայի սեռը իմանան վերջին ամսում, որ ուղղակի կարողանան պատրաստվել ապագա բալիկի լույս աշխարհ գալուն և մի քանի շորիկ գնեն նրա համար: Հավատացեք՝ կապ չունի՝ տղա՞, թե աղջիկ կծնվի, կարևորը, որ ձեր երազանքները ու նպատակները, որոնք ծնվում են նրա հետ, ի կատար ածվեն, իսկ երեխան լինի առողջ ու ունենա գեղեցիկ կյանք:



