Դուբլինի Christ Church Cathedral-ը հիմնվել է դեռ 1030-ին․ ժամանակին այնտեղ երգեհոն (орган) է եղել. թե կոնկրետ երբ են այն տեղադրել, հայտնի չէ, բայց ասում են` 1595-ին դրա վրա նվագել է Ջոն Ֆերմոր անվամբ մի երաժիշտ։ Ու շատերը համարում են, որ հենց այդ ժամանակ էլ գործիքը տեղադրվել է:

1860-ին երգեհոնը մաքրելիս դրա խողովակներից մեկում մուկ ու կատու են գտել, որոնք արդեն կենդանի չէին։ Հավանաբար, մկան հետևից ընկած կատուն իր «կերակրի» հետ միասին չի կարողացել դուրս գալ խողովակից։ Եկեղեցու չոր օդի պատճառով կենդանիները չորացել ու մումիֆիկացվել են։ Թե որքան ժամանակ են դրանք այդտեղ մնացել, նույնպես պարզ չէ, բայց, հնարավոր է` մի ամբողջ 265 տարի։ Հիմա դրանք գտնվում են տաճարի ցուցասրահում․․․
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10152430916124284&set=a.10150326323239284.366885.69355249283&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



