Lurer.com-ը գրում է.

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` ԵԱՀԿ-ն մշտադիտարկում կիրականացնի հայ-ադրբեջանական ուժերի շփման գոտում: Մշտադիտարկումը կիրականացվի Ֆիզուլիի շրջանի Ֆիզուլի-Հորադիզ ուղղությամբ:

Հայկական կողմում մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն և Եվգենիյ Շարովը, ինչպես նաև կազմակերպության Բարձր մակարդակով կազմակերպման խմբի անդամ, գնդապետ–լեյտենանտ Դեն Հարվեյը (Շվեյցարիա):

Հակառակ կողմից մշտադիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Պիտեր Սվեդբերգը և Խրիստո Խրիստովը, ինչպես նաև կազմակերպության Բարձր մակարդակով կազմակերպման խմբի անդամ, գնդապետ Իլհամ Դեյիրմանչըօղլուն (Թուրքիա):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել