Հայաստանի 16 գետ ճգնաժամային, իսկ 3-ը` աղետալի վիճակում ենPanorama.am-ը գրում է.

Փոքր ՀԷԿ-երի շահագործման հետևանքով ուսումնասիրված Հայաստանի 47 գետերից 28-ի ծանրաբեռնվածությունը նորմայի սահմանում է, 16-ը ճգնաժամային, իսկ երեք գետ աղետալի վիճակում են: Փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացման սխեմայի իրականացմանը զուգահեռ Հայաստանում առաջացել են ջրային ռեսուրսների գերօգտագործման, գետային էկոհամակարգերի, կենսաբազմազանության, հատուկ պահպանվող տարածքների, լանդշաֆտների, բնակչության սոցիալական սոցիալական վիճակի և կյանքի որակի հետ կապված խնդիրներ: Այս մասին ասված է «Փոքր հիդրո-էլեկտրոկայանների (ՓՀԷԿ) սոցիալ էկոլոգիական ազդեցության» վերլուծության մեջ, որի հեղինակն է Վիկտորյա Բուրնազյանը և որն օրերս ներկայացվեց հասարակությանը:

Վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՇԿ-երի շահագործմամբ խախտվում է բնապահպանական օրենսդրությունը` ՀՀ ջրային և անտառային օրենսգրքերը, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին», «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքները: Հասարակական լսումներն իմիտացիոն բնույթ են կրում, իսկ որոշումներ կայացնելիս հաշվի չեն առնվում համայնքների բնակչության կարծիքները։ Հասարակական լսումներն անցկացվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և Օրհուսի կոնվենցիայի դրույթների խախտմամբ: 

Վերլուծությունը մատնանշում է նաև, որ ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը ոչ թափանցիկ է աշխատում. մերժում է տրամադրել հասարակական լսումների արձանագրությունները, կարծիքներ և բնապահպանական փորձաքննական եզրակացություններ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել