Սմբատ Այվազյանի մահը շատերին կհուզի, եւ շատերը մտովի կվերապրեն այն կյանքը, որի ընթացքում հնարավորություն, պատիվ եւ առիթ են ունեցել շփվել Սմբատ Այվազյանի հետ...իմ լրագրողական կյանքի օրերին առթիներ եւ պատիվ ունեցել եմ աշխատելու պարոն Այվազյանի հետ, հարցազրույցներ եմ վերցրել, որոնք տպագրվել են, հարցազրույցներ եմ ունեցել, որոնք չեն տպագրվել եւ մնացել են մեր երկուսի գաղտնիքը, մեկ բան ինձ համար պարզ էր՝ նա Հայաստանը եւ հային սիրող եւ գնահատող գործիչ էր, մարդկային ամենալավ հատկանիշներով, ընկերների հանդեպ անմնացորդ նվիրումով եւ շատ լուրջ հումորով....Տխուր կորուստ է, անժամանակ եւ դառը...
Վերջին անգամ հեռախոսով խոսել եմ դեկտեմբերին, երբ ինքը Փարիզում էր՝ բուժման նպատակով, ես եւս այնտեղ էի եւ շատ էի ուզում այցելել իրեն, չուզեց, ասաց՝ կլավանամ, կհանդիպենք, հիմա տեսնելու բան չեմ, էլի կատակեց, ծիծաղեցինք հեռախոսի մեջ, տխուր ծիծաղ էր...., 2003-2004-ին ընդդիմության ակտիվության շրջանում մեկ-երկու առիթ եղավ, միասին «աշխատելու»., այդ օրերից ինքը իմ անունը կնքեց այսպես «դու իմ բանակի ընկերն ես»....
Ինքն էր իր ընկերների «բանակի ընկերը» այն իմաստով, որ երբեք չէր թողնում մենակ եւ երբեք չէր դավաճանում ընկերներին...
Երեկ, երբ լսեցի բոթը, երկար մտածում էի՝ գրեմ երկու տող, թե՝ ոչ, բայց այսօր ինքը մի տեսակ ներկա է եւ մտածեցի, որ իրավունք չունեմ չգրել եւ չասել, որ Սմբատ Ավազյանի ընկերները լավ ընկեր կորցրին, ափսոս, եւ ցավալի, եւ տխուր կորուստ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/margarit.yesayan/posts/718720224856910
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել