Կաթվածներն այլևս չեն սարսափեցնում. Նոր տեխնոլոգիաների շնորհիվ ժամանակին կկանխվի ինսուլտըPanorama.am-ը գրում է.

Հայաստանում վերջին տարիներին սրտանոթային հիվանդությունների աճ է նկատվում, որոնք առաջացնում են սրտային անբավարարություն, առիթմիա, ինսուլտ և այլն: Ուռուցքային հիվանդություններից հետո ինսուլտը և սրտամկանի սուր ինֆարկտը, մահացության երկրորդ և երրորդ պատճառներ են:

Այդուհանդերձ, մասնագետները փաստում են, որ ժամանակակից արդյունավետ միջոցների և մեթոդների կիրառման շնորհիվ հնարավոր է կանխել սիրտ–անոթային հիվանդությունները:

Օրեր առաջ Հայաստան է ժամանել կանադահայ նյարդաբան Միքայել Սկոնը: Այցելության նպատակն է կաթվածի բուժման նոր մեթոդները ներդնել հայրենիքում: Այդ նպատակով այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնում կբացվի Ինսուլտների բուժման կենտրոն, որտեղ նոր տեխնոլոգիաների և դեղամիջոցների շնորհիվ հնարավոր կլինի ժամանակին կանխել ինսուլտը:

Իսկ մինչ կենտրոնի բացումը Ծաղկաձորում կազմակերպվեց ինսուլտների արդիական բուժմանը նվիրված գիտաժողով, որի շրջանակում հայաստանցի և սփյուռքահայ բժիշկները քննարկեցին կաթվածի կանխարգելման, ախտորոշման և բուժման նոր մեթոդները:

Պոլսում ծնված և այսօր Կանադայում բնակություն հաստատած նյարդաբան Սկոնին միշտ էլ հիացրել են հայաստանցի մասնագետները, բայց, ինչպես ինքն է նշում, կաթվածի կանխարգելման գործում Հայաստանում դեռ բացակայում են 21-րդ դարում առկա մեթոդները: Ուստի, մեր երկրում պետք է զարգացնել կաթվածի կանխարգելումն ու ախտորոշումը, քանի որ ճշգրիտ ախտորոշումն ու բուժումը առաջին հերթին հնարավորություն է տալիս խուսափել հաշմանդամությունից:

«Սփյուռքահայ գործընկերներով ցանկություն ունենք Հայաստանում զարգացնել կաթվածի բուժումը: Մեր առաջին քայլերից մեկն էլ նոր կենտրոնի բացումն է, որի շնորհիվ մարդիկ կկարողանան ժամանակին ախտորոշվել և հեռու մնալ ինսուլտ կոչվող հիվանդությունից: Մեր թշնամին կաթվածն է և դրա դեմ բոլորս պետք է պայքարենք: 21-րդ դարում վստահ կարող ենք ասել, որ կաթվածն այլևս կարելի է դարմանել, կարելի է բուժել, եթե հիվանդին անմիջապես հասցնեն հիվանդանոց»,- ասաց նա:

Իսկ կաթվածի դեմ պայքարի մեթոդները, ըստ նրա, տարբեր են՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառում, ինչպես նաև դեղորայքային բուժում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել