37557041in.am-ը գրում է.

Ամերիկյան Բաթոն-Ռուժ քաղաքում (Լուիզիանա նահանգ) ավարտված «Միսս ԱՄՆ» գեղեցկության մրցույթի հաղթող է ճանաչվել 24-ամյա Նիա Սանչեսը՝ Լաս Վեգասից (Նևադա նահանգ): Այս մասին հայտնում է Reuters-ը:

Փորձությունների թվում, որոնք անցել են մրցույթի մասնակիցները, լողազգեստներով և երեկոյան զգեստներով ցուցադրություններն էին, հարցերին տրված պատասխանները: Սանչեսը, ով ավելի վաղ ճանաչվել է «Միսս Նևադա» և ունի թեքվանդոյի սև գոտի, ժյուրիի անդամների հետ զրույցում, մասնավորապես, նշել է իր մասին հոգալու կնոջ կարողության կարևորությունը:

Մրցույթն անցկացվել է 63-րդ անգամ: Սանչեսը հաջորդ տարի ԱՄՆ-ը կներկայացնի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթում:

«Միսս ԱՄՆ» կոչման համար պայքարին ավանդաբար մասնակցում են 18-27 տարեկան աղջիկներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել