Արդեն գրել եմ, որ շաբաթ օրը երկու աղանդավոր (չգիտեմ` որ կազմակերպությունից) այցելել ու իմ կարծիքն էին փորձում պարզել Աստծո և ծխելու վերաբերյալ: Ի բախտավորություն մեզ` կիրակի օրը այցելեցին նաև հակաաղանդավորները: Այսինքն` չայցելեցին, սկսեցին կատաղորեն դռների զանգը տալ: Բացեցինք: Մեր ձեռքը խոթեցին թղթի մի կտոր` ասելով` մենք աղանդների դեմ պայքարի ... մնացածը գիտեք, ու գնացին: Մեզանից ոչ ոք էդ թղթի կտորը կարդալու ցանկություն չունեցավ:
Եթե համեմատենք քարոզչություն անող երկու կողմերին, ապա ակնհայտ է, որ առավելությունը շաբաթօթյա այցելուների օգտին է: Նրանք մարդկանց հետ շփվում են, մեղմ են, զրույց են սկսում, չեն շտապում, քաղաքավարի են, ցածր են խոսում, և այլն: Իսկ հակաաղանդավորներն այնպիսի աղմուկ էին բարձրացրել միջանցքում, որ կարծեցինք մածուն վաճառողներն են եղել: Եվ ոչ մի բացատրություն, ոչ մի խոսք. մոլ` էս մենք, էս էլ մեր թուղթը` գնացեք, կարդացեք ու ոնց ուզում եք՝ հասկացեք՝ որը որից հետո է: