Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանն այսօր դարձավ 25 տարեկան: Armsport.am-ը շնորհավորեց ֆուտբոլիստին ու կարճ զրույց ունեցավ հոբելյարի հետ:
- Յուրա’, ինչպե՞ս ես տոնելու 25 ամյակդ:
- Յուրահատուկ ոչինչ չեմ նախատեսել: Ընտանիքիս անդամների հետ երեկոյան կնշենք: Ներկայումս «Կրասնոդարի» կազմում պատրաստվում եմ 3-րդ տուրի հանդիպմանը ու չեմ կարող մեծ միջոցառում կազմակերպել:
- Արդեն մեկնարկել է Ռուսաստանի առաջնությունը: Մեկնարկից գո՞հ ես:
- Կարելի է ասել` այո: Թեև առաջին տուրում հաղթեցինք, իսկ երկրորդում զիջեցինք հյուրընկալվելիս:
- 3-րդ տուրում «Կրասնոդարը» ընդունելու է «Լոկոմոտիվին»: Ինչպե՞ս է ընթանում նախապատրաստական փուլը:
- 2-րդ տուրի «Թերեքի» հետ խաղում ես ինձ լավ չէի զգում: Պարզվեց` Գրոզնիում թունավորվել էի ու վերջին օրերին ջերմություն ունեի: Այսօր առավոտյան մասնակցեցի առաջին մարզմանը ու արդեն լավ եմ զգում ինձ: