Ամուսնուն դավաճանած կնոջ իրական պատմությունըLife.panorama.am-ը գրում է.

Դարեր ի վեր կողմնակի սեռական հարաբերություններ ունենալու և դրանք «ֆիզիկական կապը դավաճանություն չէ» արտահայտությամբ արդարացնելու արտոնությունը եղել է զուտ տղամարդկային մի երևույթ: Սակայն, ժամանակի ընթացքում էմանսիպացիան կանացի գիտակցությունը մասնակից դարձրեց այս` զուտ արական դրսևորումներ ունեցող երևույթին:

Մի լավ ծանոթ ունեմ Լիլիթ անունով (անունը պարզ պատճառներով փոխել եմ), բավականին կայացած, խելացի և գեղեցիկ կին է, ամուսնացած է, ունի երկու երեխա: Լիլիթը միշտ սեփական ամուսնուն նվիրված և սիրող կնոջ տպավորություն էր թողնում ինձ վրա, սակայն մենք մի զրույց ունեցանք, որը մտածելու տեղիք տվեց…

Մասնավոր ընկերությունը, ուր Լիլիթը թոփ-մենեջերների կազմում է, վերջինիս ուղարկել էր մեկ ամսյա վերապատրաստում-գործուղման Լեհաստան: Գործնական հանդիպումներից և վերապատրաստման դասընթացներից ազատ երեկոները Լիլիթն անց էր կացնում Վարշավայի ժամանցային վայրերում: Մի անգամ նմանատիպ երեկոներից մեկի ժամանակ, ակումբում կինը ծանոթանում է ոմն Կոստասի հետ, որն ազգությամբ հույն էր: Կապուտաչյա, սևահեր, բարձրահասակ Կոստասը միանգամից գրավում է երիտասարդ կնոջ ուշադրությունը: Նրանք հաճելի երեկո են անցկացնում, զրուցում դեսից-դենից, ապա տղան Լիլիթին պարի է հրավիրում: «Չգիտեմ` ինչ կատարվեց այնտեղ` պարահրապարակում, բայց ինչ-որ բան սկսեց ինձ իրա մեջ ձգել, ոնց որ միջովս ինչ-որ ալիք անցներ: Չէի մտածի, որ Արսենից բացի ինչ-որ մեկի հանդեպ կարամ տենց բան զգամ: Իսկ իր մաշկի հոտն ուղղակի գժվացնում էր ինձ»,-պատմում է Լիլիթը: Ինչպես ինքն է ասում` եթե լիներ Հայաստանում, հաստատ նման դրվագ նույնիսկ չէր էլ երևակայի, սակայն Երևանը շատ հեռու էր, իսկ Կոստասի մաշկի առնական բուրմունքն այդքան մոտ… Առավոտյան Լիլիթն արթնացավ Կոստասի անկողնում… Հայաստան վերադառնալուն մնացել էր 4 օր: Փոխադարձ լռակյաց համաձայնությամբ Լիլիթն ու Կոստասն այլևս չտեսան միմյանց, իսկ ավելի գործնական լեզվով ասված` չանհագստացրեցին միմյանց: Իմ հարցին. «Սիրահարվե՞լ ես նրան…»: Լիլիթը պատասխանեց. «Դա սեր չէ, դա պարզապես անմոռանալի ֆիզիկական մի կապ էր, անհաղթահարելի ձգողություն, իսկ սիրել ու սիրում եմ ես Արսենին» (Արսենը Լիլիթի ամուսինն է):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել