Tert.am-ը գրում է.

«Սոցիոմետ» անկախ սոցիոլոգիական ընկերության ղեկավար Ահարոն Ադիբեկյանը, պատասխանելով հարցին, թե հասարակությունն ի վիճակի՞ է դիմակայել էլեկտրաէներգիայի հավանական թանկացմամբ պայմանավորված՝ պարենային այլ ապրանքների թանկացումներին, Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դա առաջին հերթին կհարվածի բնակչության խոցելի խմբերին, իսկ մյուսները կարող են վերանայել իրենց ծախսերը և «մի կերպ տակից դուրս գալ»:

«Մեկ ու կես մլն հայ բանկերում ունի մեկ ու կես մլրդ դոլար, սա սև օրվա փողն է: Դա նոր է կուտակվել, և նշանակում է, որ մենք այդքան էլ աղքատ չենք, հետևաբար գների բարձրացումը հարվածում է առաջին հերթին խոցելի խմբերին»,-ասաց նա:

Վերջինիս համոզմամբ՝ ամենավատն այն է, որ պետությունը խիստ վերահսկողություն չի սահմանում զանգվածային սպառման սննդի գների նկատմամբ. «Պետք է առաջին հերթին վերահսկվի դա, էլեկտրաէներգիայի գինը՝ երկրորդ հերթին, հետո արդեն մյուս ապրանքները»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել