Ինչպես արդեն տեղեկացրել էինք մեր նախորդ հրապարակումներում, մայիսի 30-ին Դալիթան պետք է Բեյրութում ներկայանար իր առաջին մենահամերգով: Պատանի երգչուհին լիբանանյան ուղևորությունից հետո արդեն վերադարձել է Հայաստան և ArmՏtar.am-ի հետ կիսվում է իր ստացած տպավորություններով, նկարահանած տեսահոլովակների և տեղի ունեցած անակնկալների մասին տեղեկություններով:
Ֆեյսբուքյան էջից երեևում է, որ ակտիվ նախապատրաստական աշխատանքներով էիք տարված, ի՞նչ էր կատարվում Բեյրութում մինչ մենահամերգի օրը:
«Լիբանայան հրաշք մեկ շաբաթ». այսպես կարող եմ նկարագրել մեր այցը: Ամեն ինչ շատ լավ էր, հոյակապ... Մարդիկ շատ հյուրընկալ էին ու ջերմ, մենք մեր ողջ թիմով գոհ ենք և տպավորված: Մեր այցը պայմանականորեն կարող եմ բաժանել երկու մասի: Առաջին օրերին առավոտյան արթնանում էինք ու շտապում փորձի՝ պարի, վոկալի, փորձեր համերգասրահում, ու նորից այդպես մինչև օրվա ավարտը: Նպատակը մեկն էր՝ մենահամերգին հավուր պատշաճի ներկայանալ:
Իսկ ինչպե՞ս անցավ մենահամերգը
Համերգի մասին կարող եմ ասել, որ շատ լավ անցավ, իսկ արդյունքն էլ հանդիսատեսի ջերմ ընդունելությունն էր, ծափահարություններն ու ցանկությունը, որ դարձյալ ստեղծվի նման հնարավորություն հանդիպելու իրենց հետ:
Ի՞ նչ երգացանկ էիք ընտրել:
Համերգի երգացանկը և ծրագիրը որոշվել էր հենց կազմակերպիչների կողմից ՝ բեմադրիչ- ռեժիսոր Հովիկ Հակոբյանի որոշմամբ, քանի որ իրենք շատ ավելի լավ գիտեն թե ինչ է դուր գալիս լիբանանահայ հանդիսատեսին: Այդ ամենն իհարկե համաձայնեցրել էին մեր նաև մեզ հետ, մասնավորապես՝ կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանի, ով ինձ նվագակցում էր համերգի ընթացքում:
Կատարել եմ 16 երգ: Պետք է նշեմ, որ, բացի իմ երգացանկի հիթ դարձած երգերից, ընտրել էինք Սայաթ-Նովայի երգերից, ժողովրդական «Կռունկ գնա» և «Կիլիկիա» երգերը, ինչպես նաև իմ սիրելի Ինգա և Անուշ Արշակյանների «Հայ-հայ» և «Իմ անունը Հայաստան է» երգերը, որոնք ես պետք է կատարեի լիբանանահայ երգչուհի Գոհար Հակոբյանի հետ:
Մեզ տված նախորդ հարցազրույցում նշել էիր մեծ հուզմունքի մասին, այդ հուզմունքը բեմից նկատե՞լի էր
Երբ բեմ եմ բարձրանում, ինձ մոտ միանգամից հուզմունքը վերանում է (ծիծաղում է): Անում եմ ամեն ինչ, որ լավագույնս ներկայանամ իմ սիրելի հանդիսատեսին:
Շարունակությունն՝ այստեղ