Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հունիսի 7-ին, դաժան ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց 25/27 շենքի բնակարաններից մեկում մահացած կին կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենք են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Մեհրաբյանի, քրեական հետախուզության բաժնի պետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ Շենգավիթի բաժնի օպերգծով տեղակալ Մհեր Արզումանյանի գլխավորությամբ, ովքեր թիվ 55 բնակարանի լոգարանում հայտնաբերել են նշված բնակարանի բնակչուհի, 65-ամյա Ալվինա Դարբինյանի դին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին դատական բժիշկը դիակի նախնական դատաբժշկական փորձաքննություն է կատարում և, ըստ տեղեկությունների, կնոջ մարմնի վրա կան հարվածի մի քանի հետքեր, ինչից իրավապահները ենթադրում են, որ կինը ծեծի է ենթարկվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



