Esem.am-ը գրում է.
Այսօր երեկոյան վթարի է ենթարկվել ռեժիսոր Ելենա Արշակյանը: Մեքենայի ղեկին եղել է ռեժիսորի ամուսինը՝ Գևորգը:
ESem.am-ը կապվեց դերասանուհի Անի Երանյանի հետ, ով մտերիմ է Ելենայի հետ, վերջիինս մեզ հայտնեց, որ վթարի հետևանքով մեքենան ձորն է գլորվել: «Ելենան անշարժ պառկած է: Չորրորդ ողն է կոտրվել, ինչպես նաև ողնաշարի սաջարդ ունի: Եթե իրեն լավ պահի, չշարժվի, լսի բժիշկներին, Աստծո հաջողությամբ, ամեն ինչ լավ կլինի»,- ասաց Անին:

Դերասանուհուց տեղեկացանք, որ Ելենայի աղջկա քիթն է կոտրվել, իսկ ամուսինն ունի որոշ վնասվածքներ, սակայն ոտքի վրա է: «Երեխայի և կնոջ վիճակով պայմանավորված վազվզում է հիվանդանոցում,- ասաց Անին և հավելեց,- հաշվի առնելով, թե ինչ վիճակոմ էր մեքենան, իրենք շատ լավ են պրծել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.esem.am/news/article/view/5/9879/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



