Շղթայական ավտովթար Երևանում՝ «Կովկասի գերուհի» պանդոկի մոտ. բախվել են BMW X6-ը, Opel-ը և BYD-ըShamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունիսի 7-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում՝ «Կովկասի գերուհի» պանդոկի մոտ, բախվել են Երևանի բնակիչ, 28-ամյա Սեդրակ Խաչատրյանի վարած Opel Astra մակնիշի 29 ՕՕ 290 համարանիշի և BMW X6 մակնիշի 015 MM 01 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW X6-ն այնուհետ բախվել է կայանված վիճակում գտնվող Երևանի բնակիչ, 57-ամյա Լևոն Խաչատրյանի վարած BYD մակնիշի 29 ՍԼ 320 համարանիշի ավտոմեքենային, որից հետո դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել