Operativ.am-ը գրում է.

Operativ.am-ի թղթակցի հետ ունեցած զրույցում քրեագետ Սերգեյ Գալոյանը ներկայացրեց հետաքրքիր տեղեկություններ  ազգությամբ հայ ամենաերիտասարդ «օրենքով գող» Սերգեյ Ասատրյանի մասին:

Սերգեյ Ասատրյանը ծնվել է 1986 թ. դեկտեմբերի 12-ին Թբիլիսում: Քրեական աշխարհում նա առավել հայտնի է «Օսետրինա կրտսեր» կամ «Սերյոժա Բենթլի» մականուններով: Նրա հայրը հայտնի «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանն է, ով քրեական աշխարհում առավել հայտնի  է «Էդիկ Թիֆլիսկի» և «Էդիկ Օսետրինա»  մականուններով:Բավականին երկար ժամանակ Սերգեյ Ասատրյանը գտնվել է իր հոր ստվերի տակ, քանի որ Էդիկը եղել է Դեդ Հասանի կլանի ամենավառ ներկայացուցիչներից մեկը: Սերգեյ Ասատրյանը թագադրվել է 22 տարեկան հասակում:

Պրն. Գալոյանը նշեց, որ սա բավականին երիտասարդ տարիք է և հազվագյուտ մարդիկ են խորհրդային և հետխորհրդային տարածքներում «օրենքով գող» կարգվում այս տարիքում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել