Այսուհետ օտարերկրյա քաղաքացիները կարող են անշարժ գույք ձեռք բերել ԽորվաթիայումPanorama.am-ը գրում է.

Խորվաթիայի իշխանությունները թույլատրել են օտարերկրյա քաղաքացիներին, որոնք չեն հանդիսանում ԵՄ անդամ երկրների քաղաքացիներ, ֆիզիկական անձի անունով երկրում ձևակերպել սեփականություն: Ավելի վաղ ֆիզիկական անձինք զրկված էին այդ հնարավորությունից և պետք է ընկերություն հիմնեին, որպեսզի անշարժ գույքը կարողանան ձևակերպել: Այս մասին հաղորդում է «Լենտա.ռու»-ն:

Անշարժ գույքի առք-վաճառքի մասին պայմանագրի կնքումից զատ այն պետք է հավանության արժանանա արդարադատության նախարարության կողմից, որից հետո միայն քաղաքացին կստանա սեփականության մասին վկայական: Այդուհանդերձ աղբյուրը նշում է, որ սա հավելյալ խոչընդոտներ իր հետ առաջ չի քաշի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել