Մայք Բրոդին տնից հեռացավ 18 տարեկանում և հենց այդ ժամանակ էլ սկսվեց նրա ճանապարհորդությունը: Գնացքներ և դրանցում բազմաթիվ մարդիկ, ովքեր «ճամփորդում» են ոչ այնքան օրինական ճանապարհով: Մայքը 4 տարի ճանապարհորդեց և լուսանկարեց պատահական ուղևորների, որոնց հետ հայտնվել էր նույն պահին նույն վայրում: Ճանապարհորդությունն ավարտելուց հետո նա 5 տարի իր ձեռքը չվերցրեց ֆոտոխցիկը: Այս ֆոտոպատմությունը Ամերիկայում գոյություն չունեցող մի երկիր մասին է, որտեղ ապրում են մարդիկ, ում «ամերիկյան երազանքը» նետել է ճամփեզր: Այստեղ ապրում են մարդիկ, ում համար կյանքը անվերջանալի փնտրտուք է, շարժում: Նրանք երբեք տուն չեն վերադառնում, քանի որ նրանց տունը միշտ մնում է թիկունքում: 




























Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել


