Life.panorama.am-ը գրում է.
Ժանտաքիսները բնակվում են Ամերիկա աշխարահամասում: Նրանց գլխավոր առանձնահատկությունն այն է, որ, վտանգի դեպքում, հակառակորդի վրա նետում են պոչի տակ գտնվող հատուկ գեղձերում արտադրված հեղուկ:
Հեղուկի շիթը նպատակակետին է հասնում մինչև 4 մետր հեռավորությունից: Եթե հեղուկից թեկուզ մեկ կաթիլ հայտնվի մարդու հագուստին, այն կարելի է միանգամից դեն նետել, քանի որ գարշահոտությունն անհնար է վերացնել: Իսկ եթե հեղուկը հայտնվում է մաշկին, հոտից ազատվելու համար անհրաժեշտ է օճառի, սոդայի և ջրածնի պերօքսիդի խառնուրդ:
Հայտնի է դեպք, երբ ժանտաքիսին հատուկ նետել են հագուստի գործարան: Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ-ում, և մեկ ժանտաքիսը մի քանի միլիոն դոլարի ապրանք է փչացրել:
Ժանտաքիսները շատ օգտակար են ամերիկացի ֆերմերների համար. նրանք սնվում են կոլորադյան բզեզով և այգիների ու բույսերի այլ վնասատուներով: Ժանտաքիսները նաև մեղուներ են սիրում և մեկ գիշերում կարող են մի ամբողջ փեթակ վերացնել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ