Տեղեկատվությունը գիտելիք չէ: Էյնշտեյն

Այստեղ ներկայացված է 6 հարց, որոնք միտված են օգնելու ավելի մոտիկից ճանաչել ինքներդ Ձեզ: Ժամանակ տրամադրեք այս  հարցերին անկեղծորեն պատասխանելու համար և Ձեր կյանքում անպայման դրական փոփոխություններ կնկատեք: Որքան ավելի շատ հետևեք Ձեր սրտի ձայնին, այնքան կյանքը Ձեզ համար ավելի ուրախ կլինի: Ինքներդ Ձեզ ավելի մոտիկից ճանաչելու համար հաճախ հարցեր տվեք ինքներդ Ձեզ: Ամենակարևոր գիտելիքը ոչ թե գրքերում, այլ հենց Ձեր ներսում է թաքնված: Գուցե Դուք տեղեկացված եք ամեն ոլորտից, սակայն չունեք ամենակարևոր գիտելիքները, իսկ ամենակարևոր գիտելիքները Ձեր իսկ անձի մասին ունեցած գիտելիքներն են: Դե ինչ, կարդացեք այս հոդվածը և բացահայտեք, թե ինչպիսին եք Դուք իրականում:

http://hunterrowe.com/wp-content/gallery/buyer-resources/questions.jpg

1. Ի՞նչ եմ ես անվերապահորեն սիրում այս կյանքում:

Թվարկեք աշխարհի այն բոլոր բաները, որոնք Դուք իսկապես սիրում եք: Մտածեք գործունեության այն բոլոր տեսակների և բոլոր զբաղմունքների մասին, որոնք ոգևորում ու աշխուժացնում են Ձեզ: Սա  կարող է լինել ցանկացած բան՝ երաժշտություն, սպորտ, խոհարարություն, կինոդիտում և այլն:

2. Որո՞նք են մինչ այժմ ունեցածս գերագույն նվաճումները:

Հիշեք բոլոր այն պահերը, որոնցով հպարտանում եք, ինչպես նաև այն ժամանակները, երբ Դուք հաջողության եք հասել: Այս ձեռքբերումներին հասնելու համար Դուք պետք է որ շատ ջանք ներդրած լինեք: Ձեր բնավորության ուժեղ կողմերը Ձեզ օգնել են հաջողության հասնել: Փորձեք ինքներդ Ձեզ համար պարզել, թե Դուք ինչու եք հաջողության հասել:

3. Ի՞նչ գաղափարներ ես կպաշտպանեի և ինչպե՞ս կպահեի ինձ, եթե իմանայի, որ ինձ ոչ ոք չի դատապարտի:

http://www.holisticsquid.com/holistickidwordpress/wp-content/uploads/2012/08/Questions1.jpg

Թվարկեք այն ամենը, որ Դուք կանեիք, եթե չվախենայիք: Նշեք անգամ Ձեր ամենախենթ երազանքները: Դա Ձեզ կօգնի բացահայտել, թե Դուք ինչ արժեհամակարգ եք կրում Ձեր մեջ:

4. Եթե իմ կյանքում սահմանափակումներ և արգելքներ չլինեին, ես ի՞նչ կնախըննտրեի ունենալ և ի՞նչ կնախընտրեի անել:

Ձեր մտքում ուրվագծեք մի կենսակերպ, որը կատարյալ կլինի Ձեզ համար: Թվարկեք, թե ողջ օրվա ընթացքում ինչ կանեիք: Եթե չլինեին ներկայիս արգելքները, ինչպիսի՞ մարդ կլինեիք Դուք, որքա՞ն գումար կաշխատեիք, և որտե՞ղ կապրեիք: Այս հարցի օգնությամբ Դուք կարող եք ստեղծել Ձեր իսկ կատարելատիպը և փորձեք նմանվել դրան: Այս հարցը Ձեզ թույլ է տալիս գիտակցել, թե իրականում Դուք ինչպիսին կցանկանայիք լինել: Դուք քայլ առ քայլ կընթանաք դեպի Ձեր երազանքը և կկարողանաք Ձեր մեջ բավարար ուժ գտնել այդ՝ երազանքն իրագործելու համար՝ հաղթահարելով ճանապարհին ծառացած բոլոր արգելքները:  

5. Ի՞նչ կանեի, եթե մի միլիարդ դոլար ունենայի:

Կազմեք այն բոլոր բաների ցուցակը, որոնք կցանկանայիք անել, եթե Ձեզ մոտ անսահմանափակ գումար լիներ: Մարդկանց մեծ մասն ասում է, որ ֆինանսական խնդիրների բացակայության դեպքում իրենք կճանապարհորդեին աշխարհով մեկ, տուն կգնեին և որոշ գումար կտային իրենց ընտանիքի անդամներին ու մտերիմներին: Իսկ մի լավ ճանապարհորդելուց հետո ինչի՞ վրա կծախսեիք Ձեր ժամանակը: Այս հարցը Ձեզ թույլ է տալիս մտածել առանց ինքներդ Ձեզ որոշակի կաղապարների մեջ դնելու: Երբ մենք կարողանում ենք թեկուզ մտովի վերացնել սահմանափակումներն ու պատնեշները, մենք ինքներս մեզ համար բացահայտում ենք, թե մենք իրականում ինչ ենք ուզում:  

6. Աշխարհում ամենից շատ ո՞վ է հարուցում իմ հիացմունքը:

Վերհիշեք բոլոր այն մարդկանց ու կերպարներին, ովքեր ոգեշնչման աղբյուր են հանդիսացել Ձեզ համար: Նրանց ո՞ր հատկություններն են հիացմունք առաջացնում Ձեր մեջ: Այն հատկանիշները, որոնք Դուք գնահատում եք ուրիշների մեջ, հավանաբար առկա են նաև Ձեր մեջ: Մենք սովորաբար հիանում ենք այն մարդկանցով, ովքեր իրենց բնավորության գծերով ու մի շարք այլ հատկանիշներով նման են մեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել