Մարդը չի կարող երևակայել անգամ, թե ինչպիսին է կյանքի իրական պատկերը, քանի որ կարող է տեսնել էլեկտրամագնիսական սպեկտրի միայն մեկ տոկոսը և ընկալել ձայնային դիապազոնի նույնպես մեկ տոկոսը:
Մեր մարմնի բջիջների 90 տոկոսն աշխատում են սեփական ԴՆԹ ունեցող, «ոչ մեր» միկրոօրգանիզմների հետ սիմբիոզում:
Մարմնի ատոմները 99,9999999999999999%-ով դատարկ տարածություն են, և նրանցից ոչ մեկը մեր «ստեղծածը» չի: Այդ ամենը մենք «փոխառել» ենք նախկին աստղային նյութից, որն անջատվել է աստղերի պայթյունների արդյունքում:
Մարդն ունի 46 քրոմոսոմ, որը երկու հատով պակաս է կարտոֆիլի քրոմոսոմների թվից:
Անձրևից հետո ծիածանը տեսնում է միայն մարդը. դա պայմանավորված է մեր աչքերի կոնաձև ռեցեպտորներով: Մնացած կենդանի էակները ծիածանը չեն վայելում: Այսպիսով, մենք ոչ թե տեսնում ենք ծիածանը, այլ «ստեղծում» այն: Եվ սա շատ զարմանալի է, քանի որ այդ բոլոր գեղեցիկ գույները, որ տեսնում ենք, ընդամենը մեկ տոկոսն է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=735311149825498&set=a.177956938894258.36498.100000398594015&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել