Այն մարդկանց հերոսությունը, ովքեր «Նեպտուն» օպերացիայի ժամանակ արիաբար կռվում էին Սվորդ, Գոլդ և Ջունո ծովափերը գրավելու համար, երբեք չեն մոռացվի: Այս օպերացիան տեղի է ունեցել 70 տարի առաջ, իսկ երեկ թողարկվեց հուզիչ վավերագրական կինոնկար, որում ներկայացված են «Նեպտուն» օպերացիայի այն մասնակիցների նամակները, ովքեր ռազմի դաշտից չեն վերադարձել տուն: Կինոնկար նկարահանելու գաղափարը պատկանում է ITV հեռուստաընկերությանը: Կինոնկարը կոչվում է «Եթե ես տուն չվերադառնամ. «Նեպտուն» օպերացիայի զինվորների նամակները»:

Այլ նամակների թվում աչքի է ընկնում 38-ամյա լոնդոնցի կապիտան Նորման Սքիների նամակը: Նորմանը նախկինում ապահովագրության մասնագետ էր, սակայն հետագայում զինվորական դարձավ:

Նորմանդիայի ծովափերի վրա կատարված հարձակումից առաջ կապիտան Սքիներն իր կնոջը գրել է.

«Ինչպես գիտես, ցանկացած պահի ամեն բան կարող է պատահել, և ես չեմ կարող ասել, թե դու երբ կստանաս այս նամակը: Այն բոլոր բաները, որոնք ես մտադիր էի ասել, հիմա պետք է գրեմ: Ես առաջ նետվող հերոս չեմ, սակայն իմ շուրջ գտնվող բոլոր մարդկանց ազդեցությունը և բոլոր զինվորների վստահությունը ստիպել է ինձ մոռանալ իմ վախը: Ես ակնկալում էի, որ հենց այսպես էլ լինելու էր: Ես չգիտեմ, թե արդյոք այս անվեհերությունը մինչև վերջ չի լքի ինձ: Ես վստահ եմ, որ երևակայություն ունեցող ցանկացած ոք պետք է որ ատի պատերազմի միտքը, որի ընթացքում, Աստված գիտե, թե ինչ է մեզ սպասվում, սակայն ես ավելի շատ իմ վախերից եմ վախենում, քան այն ամենից, ինչ կարող է պատահել»:

Իրենց տնեցիներին ու մտերիմներին նամակ գրող զինվորներից շատերը խոստովանել են, որ ամեն անգամ «Նեպտունի» մասին մտածելիս իրենք լարվում ու անհանգստանում են: Կապիտան Սքիների նամակի ամենահուզիչ մասում նա իր կնոջն ասում է, թե որքան շատ է սիրում նրան, որքան մեծ նշանակություն ունի նա իր համար և որքան բարձր է նա գնահատում իրենց համատեղ կյանքը.

«Ես և դու միասին անցկացրել ենք շատ երջանիկ տարիներ, որոնք, թվում է, թե կայծակնային արագությամբ են անցել, սակայն ես վստահ եմ, որ մենք կարող ենք դրանց վրա գոհունակությամբ հետադարձ հայացք գցել՝ քաջ գիտակցելով, որ մեր սիրավեպի ընթացքում մենք ոչ ոքի վնաս չենք հասցրել: Թեպետ ես ամեն ինչ կտայի քեզ հետ լինելու համար, ես նվազագույն ցանկություն անգամ չունեմ հետ կանգնել այն գործից, որը պետք է ավարտին հասցնենք: Այնքան շատ բան կա, որ ես ցանկանում եմ ասել քեզ, այդ ասելիքներից շատերը դու լսել ես նախկինում, սակայն այսօր ես այդ ամենն ասելու ավելի բուռն ցանկություն ունեմ: Ես միշտ շնորհակալ կլինեմ երկնային ուժերին՝ քեզ հանդիպելու և քո սիրուն արժանանալու համար: Ես վստահ եմ, որ շուտով կրկին քեզ հետ կլինեմ, և մենք հավիտյան միասին կմնանք: Հայտնիր իմ աղջիկներին՝ Էնին ու Ջենիին, որ ես սիրում եմ նրանց»:

Remember them: Thousands of brave men from the UK, US and the Commonwealth died on D-Day

Ցավոք, կապիտան Սքիներն այդպես էլ չվերադարձավ տուն և չտեսավ իր սիրելի ընտանիքին: Փոխարենը նրանց հեռագիր ուղարկվեց, որի միջոցով նրա ընտանիքի անդամներին տեղեկացվեց, որ նա սպանվել է հակառակորդի ռումբից: Հազարավոր խիզախ մարդիկ ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից և Ազգերի Համագործակցությունից մահացան «Նեպտուն» օպերացիայի ժամանակ:

Մի այլ զինվոր, ով իր նամակում հայտնում էր իր ընտանիքի անդամներին, որ սիրում է նրանց, կանադացի ֆերմերի 22-ամյա որդի Ռայֆլմեն Գլեն Դիքին էր: Ջունո լողափի հարձակումից առաջ գրված նրա նամակում մասնավորապես ասվում էր.

«Հիմա առանձնապես շատ նորություն չկա, սակայն ես լավ եմ հարմարվում այստեղի պայմաններին ու մարդկանց, և ինձ լավ եմ զգում: Ես ենթադրում եմ, որ ողջ գարնան ընթացքում ֆերմայի աշխատանքները բավականին լավ են ընթացել: Դուք դեռ չե՞ք ներկել ծածկապատշգամբը: Կարծում եմ՝ ես ինքս պետք է զբաղվեմ դրանով, երբ վերադառնամ»:

Brave: Captain Alastair Bannerman kept a journal of his experience of D-Day and being taken by the Germans

Սակայն նրան վիճակված չէր վերադառնալ հայրական տուն: Թեպետ լողափի վրա տեղի ունեցած հարձակման ժամանակ նա ողջ մնաց, նա ավելի ուշ սպանվեց կրակահերթի ընթացքում: 

Կապիտան Ալաստայր Բաներմանը օրագիր էր պահում «Նեպտուն» օպերացիայի իր փորձառության և գերմանացիների կողմից գերեվարվելու մասին: 

Նրա մայրը նամակ ստացավ գնդի ծառայողական քահանայից, որում նշված էր.

«Ես պատրաստվում եմ պատմել Ձեզ նրա մահվան հանգամանքները: Կարծում եմ, որ Դուք կցանկանաք իմանալ դրանց մասին: Գլենը և նրա երկու ծառայակիցները բարձրացան եկեղեցու կողքին գտնվող բլուրը: Բլրի գագաթին հասնելուց մի քանի րոպե անց հակառակորդի հրետանին սկսեց գնդակոծել նրանց, և նրանք երեքն էլ մահացան»:

Ծառայողական քահանան հավելել է, որ երբ այս տղաների դիակները գտնվել են, դրանք ամբողջովին պատված են եղել ծաղիկներով: Ֆրանսիացիներն են ծաղիկներ շաղ տվել նրանց դիակների վրա: Նրանք երախտապարտ էին այս տղաներին, որ վերջիններս հանուն իրենց ազատագրման իրենց կյանքն են տվել:

Ճակատային գծից նամակները հաճախ ուշ են տեղ հասնում: Հենց այս պատճառով էլ Գլենի վերջին նամակը՝ ուղղված իր ծնողներին, տեղ հասավ այն ժամանակ, երբ նրա ծնողներն արդեն ստացել էին նրա մահվան բոթը:

Այդ նամակն ավարտվում էր հետևյալ խոսքերով.

Շատ մի՛ անհանգստացեք իմ մասին: Ես բավականին ուժեղ անձնավորություն եմ: Իմ մասին մի՛ անհանգստացեք: 

22-ամյա Մորիս Հարդսթաֆը՝ Յորքշիր քաղաքից, գործարանի բանվոր էր: Նա այս նամակն է գրել իր երիտասարդ կին Դոթին. 

«Ես ցանկանում եմ, որ դու իմանաս, թե այս մեծ արկածի մեջ ես ինձ ինչպես եմ զգում: Ես քաջատեղյակ եմ, որ դու գուցե երբեք էլ չկարդաս սա: Դու սա կկարդաս միայն այն դեպքում, եթե ես անձամբ փոխանցեմ այն քեզ»:

Բարեբախտաբար, Մորիսն այն հաջողակներից էր, ով կարողացավ տուն վերադառնալ և անձամբ հանձնեց նամակն իր ամուսնուն: Մեկ այլ բախտավոր զինվոր էր Ուորիքշիրի թագավորական զորագնդի 2-րդ գումարտակի կապիտան Ալաստայր Բաներմանը, ով ամուսնացած էր և երկու փոքրիկ երեխա ուներ: Նա օրագիր էր պահում իր փորձառությունների մասին, որպեսզի հետագակում կարողանար կիսվել այդ փորձառություններով իր կին Էլիզաբեթի հետ:

«Նեպտուն» օպերացիայից երեք օր առաջ նա գրեց.

«Այս առավոտ ես համակվեցի հուսահատության զգացումով: Ես անհամբեր սպասում եմ քո ու իմ փոքրիկ որդիների մասին լուրերի: Ես տենչում եմ քեզ առավել, քան երբևէ: Եթե ինձ չհաջողվի քեզ ուղարկել իմ նամակները, ես կարող եմ գոնե այս փոքրիկ օրագրում գրել այն ամենը, ինչ ուզում եմ քեզ ասել և այս կերպ արտահայտել իմ էմոցիաները»:  

Unto the breach: U.S. troops wade ashore at Omaha Beach during the Normandy D-Day landings

Հետագայում կապիտան Բաներմանն անհայտ կորած հայտարարվեց: Նրա ընտանիքը տառապալից սպասման մեջ էր և ցանկանում էր հնարավորինս շուտ իմանալ, թե արդյո՞ք նա դեռ ողջ է: Նրան գերեվարել էին գերմանացիները: Նա չէր հասկանում, թե գերմանացիներն իրեն ինչու չեն գնդակահարել այն ժամանակ, երբ ունեին դրա հնարավորությունը: Հենց որ Դաշնակից ուժերը հաղթանակ տարան, նրան հաջողվեց նամակ գրել Էլիզաբեթին և տեղեկացնել, որ ողջ է և լավ է զգում իրեն: Էլիզաբեթը պատասխան նամակ ուղարկեց, որում իր անսահման ուրախությունն էր հայտնում: Նամակում մասնավորապես նշվում էր.

«Ես այնքան բախտավոր եմ, որ վերջապես թոթափեցի լարվածությունս: Ես չեմ կարող խոսքերով նկարագրել, թե քո փրկությունն ինչ մեծ նշանակություն ունի ինձ համար: Ես գնացել եմ եկեղեցի՝ այս հրաշքի համար երախտագիտությունս հայտնելու: Իմ սերը քեզ հետ էր այն ժամանակ, երբ դու ամենից շատ դրա կարիքն ունեիր: Դու այս ողջ ժամանակ շատ մոտ ես եղել ինձ: Սիրելի՛ս, երբեք կանգ մի՛ առ: Աստված օրհնի քեզ: Ես քեզ սիրում եմ»:

Նա, ի վերջո, 1945 թ.-ին վերադարձավ տուն, և այս ամուսնական զույգը երրորդ որդին ունեցավ:

ITV-ի վավերագարական կինոնկարում ցուցադրվում է, թե ինչպես է Բաներմանի որդին հոր հետքերով գնում Ֆրանսիա: Այս վավերագարական կինոնկարում օգտագործված են արխիվային նյութեր: ITV-ի աշխատակիցները հարցազրույց են վերցրել «Նեպտուն» օպերացիայի վետերաններից և այդ հարցազրույցները զետեղել կինոնկարում:

Թոմ Նայթ անունով մի վետերան ասել է.

 Ես ուրախ եմ, որ մասնակցել եմ օպերացիային և կրկնակի ուրախ եմ, որ վերադարձել եմ տուն: Սա այնպիսի փորձառություն էր, որ ես չէի ցանկանա բաց թողնել, քանի որ մարտի դաշտում մենք անցկացրել ենք ինչպես ծանր, այնպես էլ լավ ժամանակներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել