Կրակոցներ գիշերը. ոստիկանները փնտրում են Արայիկ Քոթանջյանի որդո՞ւն (ԼՐԱՑՎԱԾ Է)ArmnewsTV.am-ը գրում է.

Գիշերը տեղի ունեցածի մասին Ուլնեցի 74 շենքի բնակիչները ոչինչ չգիտեն կամ խուսափում են պատմել: Մայրաքաղաքի Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջանում հունիսի 6-ի գիշերը կրակոցներ են հնչել: Անհայտ անձից 22:50-ին ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Ուլնեցի 74 շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կրակել են: Տեղում օպերատիվ խումբը պարզել է, որ դեռևս չպարզված ատրճանակից մի քանի անգամ օդ են կրակել, որից հետո վիճաբանողները դիմել են փախուստի:

Առայժմ հայտնի չէ կրակոցների հետեւանքով տուժածներ կան , թե ոչ: Դեպքի վայրից հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի ատրճանակի 3 պարկուճ և 1 գնդակ: shamshyan.com-ը տեղեկություն է տարածել, որ կրակողը եղել է Երեւանի քաղաքապետի խորհրդական, Քանաքեռ-Զեյթուն համայնքի նախկին թաղապետ Արայիկ Քոթանջյանի որդին: Արմնյուզին հաջողվեց պարզել, որ Արայիկ Քոթանջյանը Ղարաբաղում գործուղման է եղել: Նրա տիկինը` Արփի Խաչատրյանը մեզ հետ հեռախոսազրույցում հերքեց որդու կապը տեղի ունեցածի հետ:

Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ` ապօրինի զնեք-զինամթերք պահել-գտագործելու եւ զենգի գործադրմամբ կատարված խուլիգանության հոդվածներով:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել