1658571_201406071321381in.am-ը գրում է.

Ամերիկացի ներդրող միլիարդատեր Ուորեն Բաֆեթի հետ ճաշկերույթը eBay ինտերնետ աճուրդում վաճառվել է 2,17 միլիոն դալարով, որը չորրորդ արդյունքն է ակցիայի անցկացման ընթացքում։ Հաղթող է դարձել Սինգապուրի բնակիչ Էնդի Չուան՝ EMES ընկերությունից: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը։

eBay-ի տեղեկատվությամբ՝ ֆինանսների աշխարհի 83-ամյա լեգենդի հետ ճաշելու իրավունքի աճուրդն ավարտվել է 2 մլն 166 հազար 766 դոլար նիշի վրա։ 5 օր տևած աճուրդին մասնակցել են eBay-ի 12 հաշվառման գրություններ. ընդհանուր առմամբ վաճառվել է 121 դիմում։

Անցյալ տարի Բաֆեթի հետ ճաշկերույթը գնահատվել է մոտավորապես 1 մլն դոլար, իսկ արժեքի ռեկորդը սահմանվել է 2012 թվականին, երբ հաղթողն այդ իրավունքի համար վճարել էր 3,5 մլն դոլար։ Այն ժամանակ գնորդը նախընտրել էր անհայտ մնալ։

Բարեգործական աճուրդներից ստացվող ամբողջ եկամուտը կփոխանցվի Glide Foundation հիմնադրամին, որը տարվա ընթացքում կարիքավորներին ապահովում է բժշկական օգնություն և տրամադրում է անվճար սննդի մոտ 1 մլն չափաբաժին։

Արդեն 50 տարի գործող Glide-ն եղել է միլիարդատիրոջ կնոջ՝ Սյուզան Թոմփսոն Բաֆեթի սիրելի բարեգործական հիմնադրամը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել