Aysor.am-ը գրում է.

Հունիսի 6-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Իջևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Բենտոնիտի գործարանի մոտակայքում ականանման առարկա կա: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ոստիկանության օպերատիվ և մի շարք գերատեսչությունների հատուկ խմբերը նշված վայրից հայտնաբերել են 122 մմ տրամաչափի 2 արկ, որոնցից մեկը` պայթուցիչով:

Ըստ մասնագետի եզրակացության` արկերը պիտանի չեն օգտագործման համար: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել