Tert.am-ը գրում է.
Հայաստանում ներգնա զբոսաշրջությունը 3 անգամ կրճատվել է. այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ այն համեմատելով սովետական տարիների հետ։
Ըստ նրա, պատճառը պարզ է, եթե սովետական տարիներին Հայաստանում կար 110 առողջարան ու հանգստյան տուն, ապա այսօր դրանց թիվը հասել է 11-ի։ 200 պիոներական ճամբար կար, որտեղ տարեկան 200 000 երեխա էր հանգստանում, դրանց թիվը կրճատվել է 10 անգամ և՛ քանակով, և՛ ծավալով, և՛ ամենակարևորը՝ եղածների գները «ֆանտաստիկ բարձր են»։
«Եթե նախկինում գումար չունեինք և ստիպված գնում էինք Ջերմուկ, Հանքավան կամ Սևան երկշաբաթյա հանգստի, այսօր արդեն այդ գումարով կարող ենք գնալ ցանկացած երկրի հանգստավայր և հետն էլ բավական բարձր որակի սպասարկում ստանալ»,- նշեց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



