1in.am-ը գրում է.
Մահացու վտանգավոր կորոնավիրուսով հիվանդացությունների ֆոնին Սաուդյան Արաբիայում ուղտերի գլխավերևում ամպեր են կուտակվում: Տեղի իշխանությունները վստահ են, որ այդ կեդանիները վտանգավոր են մարդու առողջության և կյանքի համար: Ինչպես հայտնում է Gulf News թերթը՝ սաուդյան կառավարությունը մտադիր է բոլոր, նույնիսկ՝ վայրի ուղտերի անասնաբուժական ստուգում անցկացնել:
Պարբերականի տվյալներով՝ հիմնական ուշադրությունը կուղղվի այն կենդանիների հայտնաբերմանը, որոնք կարող են վիրուսի փոխանցիչ լինել:
Նախատեսվում է ստուգել նաև այն կենդանիներին, որոնք թագավորության տարածք են տարվում տարածաշրջանի այլ երկրներից: Կենդանիները կարանտինի մեջ կլինեն մինչև հետազոտության վերջնական արդյունքների ստացումը:
Սաուդյան Արաբիայի ֆերմերները և անասնապահները դիտավորյալ անտեսում են երկրի իշխանությունների՝ այդ կենդանիների հետ կապի սահմանափակմանն ուղղված գործողությունները:
Կորոնավիրուսով վարակվածության դեպքեր արձանագրվել են արդեն 17 երկրում, այդ թվում՝ Հորդանանում, Եգիպտոսում, Լիբանանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում: Առոջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վիրուսով արդեն վարակվել է ավելի քան 689 մարդ, 283 մարդ մահացել է:



