Հակառակորդը մեքենայով է մոտեցել դիրքերին. ինչ է իրականում եղել Երասխի հենակետերումYerkir.am-ը գրում է.

Չնայած ադրբեջանական կողմի լռությանը` ամենայն հավանականությամբ, հակառակորդը նույնպես կորուստներ է ունեցել հունիսի 5-ին` Երասխ գյուղին հարող հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում միջադեպի օրը:

Հիշեցնենք, որ այդ ժամանակ զոհվեցին երկու հայ պայմանագրային զինծառայողներ` Անդրանիկ Եղոյանն ու Բորիս Գասպարյանը:   Հակառակորդի կրակել սկսելուն պես մի շարք հետաքրքրված ու զինվորականներին միշտ օգնելու պատրաստ գյուղացիներ շտապել են հայկական հենակետերի ուղղությամբ:

Նրանք Yerkir.am-ին մի քանի ուշագրավ մանրամասներ պատմեցին:   Ըստ ականատեսների` երբ տեւական ժամանակ հակառակորդը չի դադարեցնում դիպուկահար կրակոցները, հայ դիրքապահները սկսում են պատասխան կրակ բացել` հակառակորդին զսպելու համար:   Ականատես գյուղացիները պատմեցին նաեւ, որ հայ զինվորականները նկատել են, որ հայկական դիրքերից մոտ 300-350 մետր հեռու ամենագնաց է կայանված: Նկատել են նաեւ, որ հակառակորդի դիրքերի տարբեր հենակետերից դեպի ամենագնացն են շտապում դիպուկահարներ` 6-7 հոգի, շփման գծի այդ հատվածում երբեւիցե չտեսնված մարտական հանդերձանքներով:  

Yerkir.am-ին պատմեցին նաեւ, որ երբ բոլոր դիպուկահարները տեղավորվում են ամենագնացի մեջ, հայկական դիրքերից ՊԿ տեսակի գնդացիրից ինտենսիվ կրակ է արձակվում դեպի ամենագնացը` մոտ 400 գնդակ:

Մարդիկ տեսել են, որ ամենագնացից  ընդամենը 3 հոգի են արագ դուրս եկել. 2-ը սողալով հասցրել են թաքնվել մոտակա եղեգներումջ, իսկ մեկը ընկել ու մնացել է տեղում: Թեեւ հստակ պարզ չէ` նա զոհվե՞լ է, թե՞ ոչ, ամեն դեպքում` անշարժ է եղել: Դրանից հետո ամենագնացի մեջ կամ դրա շուրջը այլեւս ոչ մի  շարժում չի նկատվել: Քիչ հետո առաջին ամենագնացին է մոտեցել երկրորդը, որը քարշակով առաջինին դուրս է բերել այդ հատվածից: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել