Armnewstv.am-ը գրում է.
Նրանց ընդունել, պարգևատրել ու մեծարել են երկրի նախագահներ, նրանք փրկել են երեք գերտերությունների ղեկավարների կյանքը: Գևորգ և Գոհար Վարդանյանները լեգենդար հետախույզներն են, որոնք իրենց ամբողջ կյանքը նվիրել են ծառայությանը: Հենց այս լեգենդի մասին է ֆիլմ նկարահանել ռեժիսոր Գրիգոր Հարությունյանը: Նկարահանումները տևել են 5 տարի: Ֆիլմի նկարահանումների ընթացքում` 2012-ին մահացավ ԽՍՀՄ հերոս Գևորգ Վարդանյանը, որը նույնիսկ հերոսի կոչումը ստանալուց հետո շարունակել է ծառայությունը որպես հետախույզ:
Ֆիլմի պրեմիերային ներկա էր Գոհար Վարդանյանը: Վարդանյան ամուսինները երկար տարիներ աշխատել են Թեհրանում, մեկնել են նաև այլ երկրներ` առաջադրանք իրականացնելու և երբեք չեն բաժանվել միմյանցից, եթե չի պահանջել աշխատանքը: 65 տարվա համատեղ կյանքի ընթացքում Վարդանյանները ստիպված են եղել մի քանի անգամ ամուսնալուծվել: Դա էր պահանջում կոնսպերացիան` միմյանց կյանքը չվտանգելու համար: Հետաքրքիր ու մշտական ռիսկեր ապրած տարիների ընթացքում Գոհար Վարդանյանն ափսում է միայն մեկ բանի համար:
Ռեժիսորի խոսքով` գուցե ֆիլմը երբևէ հնանա, բայց լեգենդար հետախույզների գործն ու նրանց անձնական պատմությունը երբեք չի մոռացվի: Ֆիլմն էլ ոչ մեկին անտարբեր չթողեց` կինոմաններից մինչև կինոպրոֆեսիոնալներ դահլիճից դուրս էին գալիս տպավորված: Հավատարմությունը երկու լեգենդների անձնական կյանքի մասին է, թե հետախույզների դեպքում աշխատանքն ու անձնական կյանքը երբևէ չեն տարբերվում: Ֆիլմում կան նաև նոր փաստեր, բայց ճիշտ այնքան, որքան կարելի է բացահայտել: Վարդանյանների ազգանունը հիշատակող բազմաթիվ թղթապանակներ դեռ փակ են «Հույժ գաղտնի» մակագրությամբ:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



