Lurer.com-ը գրում է.
Ինչպես հայտնում է Комсомольская правда-ն, վերջին ժամանակներս ռուս հայտնի երգիչ Վիտասը հաճախ է հայտնվում սկանդալների և իրարանցումների կենտրոնում:
Նրա երկրպագուները դեռ չէին մոռացել այն միջադեպը, երբ Վիտասի մեքենան բախվել էր Օլգա Խոլոդովային, որն այդ ժամանակ հեծանիվ էր քշում: Այս անգամ իրավապահ մարմինները երգիչ Վիտասին (իսկական անունը` Վիտալի Գրաչով) կասկածում են իր ծանոթի բնակարանում պատուհան կոտրելու մեջ:
Ասվում է, որ երգչի և բնակարանի տիրոջ միջև խնդիր է առաջացել, որից հետո նա գիշերը վերադարձել է այդ բնակարան, կոտրել պատուհանը և փախչել, այսինքն` դեպքից անմիջապես հետո երգիչը Գերմանիա է մեկնել, որտեղ էլ գտնվում է ներկա պահին:
Նշենք, որ Օլգա Խոլոդովայի հետ կապված միջադեպից հետո Վիտասն ու նրա կինը վիրավորել են վկաներին և իրավապահներին: Իսկ ոստիկաններից մեկին երգիչը ոտքով հարվածել է: Դատարանը երգչին մեղավոր է ճանաչել և 100 հազար ռուբլով տուգանել է: Երգիչը խոստովանել է իր մեղքը:



