1in.am-ը գրում է.
ԵՄ-ն երբեք Ուկրաինային իր կազմ ընդունելու խոստում չի տվել: ԵՄ-ի ընդլայնումը հնարավոր է միայն բարգավաճ երկրների հաշվին, Լատվիական ռադիոյի եթերում ասել է համագործակցության և զարգացման հարցերով եվրահանձնակատար Անդրիս Պիեբալգսը՝ հայտնում է Delfi լատվիական պարբերականը:
Մեկնաբանելով Ուկրաինայի եվրաինտեգրման նոր կուրսը՝ Պիեբալգսը նշել է, որ երկիրը դեռ շատ խնդիրներ պետք է լուծի, որպեսզի հնարավոր լինի խոսել ԵՄ կազմ նրան ընդունելու մասին:
«Ոչ ոք Ուկրաինային չի խոստացել, որ նա տեղ կստանա ԵՄ-ում: Հիմա միության ընդլայնումը հնարավոր է միայն այն երկրների հաշվին, որոնք բավականաչափ պատրաստված են ԵՄ մտնելու համար: Հիմա ԵՄ-ի ընդլայնման ախորժակը մեծ չէ»,- ասել է Պիեբալգսը:
Հիշեցնենք՝ ԵՄ-ն և Ուկրաինան Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրել են մարտին, իսկ առևտրատնտեսական մասը հետաձգվել է:



