1in.am-ը գրում է.
Միացյալ Թագավորության շատ շրջանների իշխանություններ տագնապ են հայտարարել եղանակային վատ պայմանների և ջրհեղեղի կապակցությամբ: Երկրի որոշ մասերում առաջիկա ժամերի ընթացքում կտեղա ամսական տեղումների կեսը՝ հայտնում է The Guardian-ը:
Մեծ Բրիտանիայի Շրջակա միջավայրի դեպարտամենտը թագավորության գրեթե բոլոր շրջաններում ջրհեղեղի «ցածր վտանգի» ռեժիմ է հայտարարել:
Բրիտանիայի օդերևութաբանական բյուրոյում հայտնել են, որ ամպրոպով անձրևը կսկսվի վաղ առավոտյան և կգա մինչև երեկո: Եղանակային այսպիսի պայմանների պատճառը Եվրոպայից տաք օդային հոսանքների հետևանքով առաջացած շոգն է:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1320580.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել