Երբ իմացա, որ ԿԳ նախարար Աշոտյանն է մեկնելու Ուկրաինայի նորընտիր նախագահ Պ. Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը, ինձ թվաց, թե դա կատակ է: Բայց երբ այդ լուրը հաստատվեց, հասկացա, որ այն տեղավորվում է երկրի ներքին և արտաքին քաղաքականության՝ Սերժ Սարգսյանի կողմից տարվող կուրսի հետ: Այսինքն՝ չհամարձակվել ավելի ներկայացուցչական պատվիրակություն ուղարկելուն՝ «հյուսիսի պապան» կնեղանա, և ոչ էլ ընդհանրապես չուղարկելուն՝ «Արևմուտքի նախկին պապաներն» ի՜նչ կմտածեն... Ու հիշեցի Ա.Միկոյանի մասին սովետական անեկդոտը, ում իբր թե անձրևից չթրջվելուն նպաստում էր այն հանգամանքը, որ նա «կաթիլների արանքում» էր վազում: Նման է, չէ՞, Սերժ Սարգսյանի աշխատաոճին... Բա արձանի գաղափարը ինչո՞ւ հիմա մեջտեղ եկավ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել